Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Արզամասը` երկրորդ Բիրյուլևո

Արզամասը` երկրորդ Բիրյուլևո
10.12.2013 | 17:28

Երեկ` դեկտեմբերի 9-ի երեկոյան, Ռուսաստանի Արզամաս քաղաքում ագրեսիվ տրամադրված ամբոխը ազգայնական կոչերով գնացել է առևտրական միգրատների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու: Ըստ ռուսական մի շարք կայքերի հաղորդումների, առևտրային կետերի վրա հարձակումներն ուղեկցվել են կողոպուտով: Ազգայնականները ջարդել են մի խանութի ապակիները, բնակելի տան պատուհան և սրճարանի ապակիներ: Արզամաս են ուղարկվել ուժայինների լրացուցիչ ջոկատներ: Ոստիկանության բաժին են տարվել 143 հոգի: Ձերբակալվել է չորս հոգի` գույքի կանխամտածված ոչնչացման կասկածանքով, ինը հոգու վերաբերյալ կազմվել է վարչական խախտման արձանագրություն` ոստիկանության աշխատակցի հրամաններին չենթարկվելու համար, մեկ հոգու նկատմամբ ` մանր խուլիգանության համար: Միգրանտների նկատմամբ նման հարձակման առիթ է դարձել դեկտեմբերի 6-ի ուշ երեկոյան Արզամասի «Очаг» սրճարանի մոտ տեղի ունեցած սպանությունը: Կենցաղային հողի վրա ծագած վեճի արդյունքում դանակահարվել է ազգությամբ ռուս 26-ամյա ուսանող Ալեքսանդր Սլակաևը: Հիվանդանոցի ճանապարհին նա մահացել է: Երկրորդ տուժողը վնասվածքներով հիվանդանոցում է: Սպանության կասկածանքով ձերբակալվել է երեք հոգի` ծնված` 1982-ին, 1972-ին և 1986թթ-ին: Կասկածյալները միգրանտներ են: Ռուսական կայքերում չկա կոնկրետ հիշատակում, որ սպանողը ազգությամբ հայ է, թեև չգիտես ինչու մեր լրատվակայքերում գրում են, թե «հայերը շամփուրներով սպանել են ռուսի»: Ռուսական կայքերը ձերբակալվածների մասին օգտագործվում են հետևյալ բնորոշումները` «կովկասցիներ», «մերձավոր արտասահամանցիներ», «Հայաստանից կամ Միջին Ասիայից», «միգրանտներ»: Նշվում է, որ «Очаг» սրճարանը պատկանում է կովկասցու: Հավելենք, որ ըստ վերջին հաղորդագրությունների, կասկածյալներից երկուսն արդեն ցուցմունք են տվել փաստաբանի ներկայությամբ և մասամբ ընդունել իրենց մեղքը: Ասվում է, որ նրանցից մեկը Ռուսաստանի քաղաքացի է, սակայն ազգությունը չի նշվում, մյուս երկուսի քաղաքացիությունը դեռ չի ճշտվել: Նրանց մեղադրանք է առաջադրվել «երկու հոգու նկատմամբ իրականացված սպանության փորձի» և «սպանության» հոդվածներով: Երրորդի նկատմամբ դեռևս մեղադրանք չի առաջադրվել:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1433

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ